RSS

Daily Archives: 20 Նոյեմբերի, 2013

Պատկերասրահ

Դրսում ցուրտ է ,իսկ մեզ մոտ շողում են արևները:Նախագծի ավարտ

Նախագծի ավարտը մեզ պարգևեց արևոտ տրամադրություն,քանզի ընթերցասրահում միջավայրը նույնպես ջերմ ու տրամադրող պետք է լինի:

 

Սեբաստացու ամենածնունդն այսպիսին է լինում

<< Մեր տոնին մենք ենք անում նվերներ >>խորագրով կազմված նախագծի  համաձայն ,այսօր ՝ մոտավորապես 400 կտոր գիրք — նվերներով և բա՜րձր տրամադրությամբ, ուղևորվեցինք Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոց : Դպրոցի անձնակազմը նախապես տեղյակ էր մեր տոնական այցի մասին և տրամադրել էր դասարան ,որտեղ էլ ներկայացրինք կրթահամալիրը, խոսեցինք մեր տոնի մասին,հրավիրեցինք մասնակիցը լինելու մեր ամենածնունդին,ներկայացրեցինք գրադարանի կայքը,գիրք ներբեռնելու հնարավոր բոլոր տարբերակների մասին խոսեցինք, ներկայացրինք բլոգը ,որպես աշակերտի ուսումնական գործունեության տարածք : Նրանք մեծ ոգևորությամբ ունկնդրեցին և երբ իմացան ,որ ունենք կրթահամալիրի հիմն,խնդրեցին մեկ քառատող կատարել,դե մենք էլ ինչպես կարող էինք մերժել՝ միանգամից և առանց տարակուսելու ՝<<Արևելյան կողմն աշխարհի…..>>>:))) : Լավ ընդունելությունից հետո, բնականաբար դժվար է հրաժեշտ տալ,բայց մեզ սպասում էին << Անտարես>> հրատարակչության գրքերը Մսյր դպրոցում հայտարարված ցուցահանդես վաճառքին: Մթնոլորտը այնքան բարի,ոգևորող,աշխույժ երգ ու պարով էր,որ մեկին չէիր գտնի անտարբեր կանգնած,ամենքն իր գործով ՝ մի խումբ գրքերն էլ ուսումնասիրում ամենայն մանրամասնությամբ,մյուսները ուրախ պար էին բռնել մարմարյա սրահում ու նշում էին իրենց տոնը՝ Սեբաստացու տոնը : Դպրոց -պարտեզի ընթերցասերները ձեռք բերեցին հետաքրքիր գրքեր,և դեռ ձեռք կբերեն՝ հարստացնելով իրենց ընթերցանության նյութը:

Ահա այսպիսին է իսկական սեբաստացու ծնունդը՝ առույգ, ժպիտապայթյուններով, պարերով,շնորհավորանքերով,նվերներով….

Դե ինչ ,ոգևորող էր չէ՞….միասին տոնենք մեր կրթահամալիրի ԱՄԵՆԱԾՆՈՒՆԴԸ

ԵՍ սեբաստացի եմ,որովհետև իմ էությունը այժմ կրթահամալիրյան առօրյան է

Ես սեբաստացի եմ,որովհետև ես այլ կերպ արդեն չեմ կարող…..

Կրթահամալիրս՝ ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ……