RSS

Daily Archives: Նոյեմբերի 15, 2013

Վարպետության դասն այսքա՞ն աշխույժ ու վարպետորեն,իհարկե՛ մեզ մոտ ,և իհարկե՛ Լուսինե Դաշտոյանի մատուցմամբ

This slideshow requires JavaScript.

Դպրոց-պարտեզի և Նոր դպրոցի    համագործակցությունը  տեղի ունեցավ  Դպրոց-պարտեզի ընթերցասրահում :  Վարպետության դասը վարում էր «Անտարես» հրատարակչության գրքերի ձևավորող , հմայիչ Լուսինե Դաշտոյանը, ում պայծառությունն ու ջերմությունը՝ մեր սովորողների նկատմամբ `էլ ավելի  ոգևորեց նրանց : Ըստ նախագծի ՝  մեր հյուրին ներկայացանք մենք :Պատմեցինք  կրթահամալիրի պատմությունը,ծանոթացրեցինք գլխավոր կայքին ,դպրոցների ենթակայքերին, գրադարանի կայքին, էլեկտրոնային և աուդիո գրքերին: Նախատեսված ներկայացումները ՝ Խնկոյանական շնչով, սպասվածից այքա՜ն լավ ստացվեցին,որ Լուսինեն հիացած ու հաճելիորեն զարմացած ակնդրում էր  կատարվող հրաշքը :

2-րդ փուլում իսկական վարպետության դասի ժամանակն էր:Լուսինեն իր հետ բերել էր գրքի մակետ,որը ցուցադրեց բոլորին,ինչպես նաև դեռ չհրատարակված գրքերի կազմեր:Այնուհետ առաջարկեց ,որպեզսի սեբաստացիները մի քանի րոպեով դառնան գրքի կազմի ձևավորողներ:Տրամադրեց  թղթեր ,գունավոր մարկերներ,մի քանի մասնագիտական խորհուրդ տվեց և ասաց ,որ գործի անցնեն՝ ստեղծելով իրենց յուրահատուկ ու ինդիվիդուալ գրքի կազմը : Դե սեբաստացուն էլ այդպիսի մի առաջարկ էր պետք՝ բոլորը գործի անցան : Յուրաքանչյուրը մի հարմար  վայր գտավ,տեղավորվեց ,և ահա,սկսեցին լույս աշխարհ գալ գլուխգոծոցներ:Լուսինեի հավաստմամբ մեր երեխաների մոտ շատ լավ էլ ստացվում է գրքի ձևավորումը,և մի քանի կազմեր նույնիկս կարող են մրցութի մասնակցել,և ո՞վ գիտե,գուցե՞ մրցանակի էլ արժանան:)

Հրաշալի ու բարի մթնոլորտը չէր կարող անտարբեր թողնել մեր հյուրին, և նա մեզ հրավիրեց «Անտարես » հրատարակչություն,որպեսզի սովորողնեերը մոտիկից կարողանային ծանոթանալ գրքի ստեղծմանը,էջադրմանն ու ձևավորմանը:

Advertisements