RSS

Daily Archives: 13 Նոյեմբերի, 2013

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ | Ֆեյսբուքյան հանրագրեր

avag-yepremyan

Անցյալի միակ դասը ներկային

Անհոգ եղիր… քո ամոթն ու խայտառակությունը վաղը ներկայանալու են որպես դաս:

***
Վերջապես գտավ Բառը… հետո, սովորության համաձայն, ցանկապատեց այն նախադասությամբ ու Սպանեց…

Լարգո

Կյանքը միշտ նոր է:
Եւ միայն ինքն է, որ միշտ նոր է, իսկ այս խոսքն ու մնացած ամեն ինչ հին են անհուսորեն եւ հայտնի՝ անհիշելի ժամանակներից…
Աստված կյանքը պահպանում է, իսկ մարդուն՝ ոչ… որ ինձ նման մեկն էլ իր հերթին ասի. «Կյանքը միշտ նոր է»:

***
Բանաստեղծության աչքերը միշտ մոլորվածի աչքեր են. ամեն հայտնվելիս նորից համոզվում է, որ իրեն չէին սպասում:

*** Read the rest of this entry »

 

Ավագ Եփրեմյան/Ավագաբառ կամ Բառի ավագություն

Բառի մոգությունը Ավագ Եփրեմյանի համար բանաստեղծության միջոց ու նպատակ չի, հենց ինքը՝ բանաստեղծությունն է: Կամ՝ հենց ԻՆՔԸ: Կարելի է ասել՝ Ավագաբառ կամ Բառի ավագություն: Պատկեր-դարձվածք-բառ-մասնիկ-հնչյուն սանդուղքին: Ու նույնիսկ գլխատառ-փոքրատառ մակարդակում: Որովհետև երբ Ի սկզբանե Բանն էր, Ասումը ուղղահայաց էր՝ Աստված-մարդ-Աստված: Հետո, երբ աստվածները մի քիչ նեղացան, Ասումը պառկեց, դառավ հորիզոնական՝ մարդ-մարդ: Բանը դարձավ բառ, հիմնը՝ ստեղծաբանություն: Ահա այս ընթացքն է, որ հետ է պտտում Ավագ Եփրեմյանը, ավելի ճիշտ՝ “մոռանում է” Բանի ներքնափոխման այս շրջանը ու կրկին կանգնում նախնական կետում, ուր Ասումը դեռ ուղղահայաց է, բառը՝ մոգական (բուն իմաստով), խոսքը խիտ ու շարժուն՝ սեղմվող տիեզերքի պես: Այս խտությունն էլ Բառի մոգության հավատամքի և Ասումի ուղղահայցության համատեքստում է. Աստված իր արարածին բացատրելու պետքը չունի՝ ցո՛ւյց է տալիս (ուղղորդող Աջը), և արարածի պատասխան-պաշտամունքն էլ կարիք չունի մանրամասնվելու՝ Հավատ-Հույս-Սեր է: Ավագ Եփրեմյանի Բանաստեղծությունն է՝ երկնաբնակի-երկրաբնակի փոխԱսումը, որը ոչ միայն լսելի, այլև մասնակցելի է, որովհետև տեղ ունի Բառի մոգության բոլոր հավատավորների համար: Վկայո՛ւմ եմ…

Ներսես Աթաբեկյան Read the rest of this entry »

 

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ | Թարգմանել իրականությունը

Ինչքան իմ արդեն երկարող կյանքից եւ էդ կյանքում (անպայման) պատահած լավագույն գրքերից գլխի ընկա,
մեր իրականությունը գրված է օտար լեզվով: Ավելի կտրուկ՝ իրականությունները հենց օտար լեզվով էլ գրվում են, դա Կարգ է, բայց մեր գործը, բնականաբար, մե՛ր իրականության հետ է նախեւառաջ: Ուրեմն՝ ի՞նչ պետք է անել…
Թարգմանել, իհարկե:
Թարգմանության տարբեր սկզբունքներ կան, բավական շատ են անսկզբունք թարգմանությունները, փոխադրությո՛ւնը կա վերջապես: Իսկ մի գրագետ (Սարոյանի բառն է), հիմա չեմ հիշում անունը, թեթեւ ձեռքով երկու մեծ խմբի է բաժանել թարգմանություն երեւույթը, երբ խոսելիս է եղել Գյոթեի Ֆաուստի ռուսերեն ամենահայտնի երկու տարբերակի մասին: Եթե ուզում եք, ասել է, իմանալ, թե ի՞նչ է գրել Գյոթեն, պիտի կարդաք Նիկոլայ Խոլոդկոսվսկու թարգմանությունը, իսկ եթե՝ ինչպե՞ս է գրել, ապա՝ Բորիս Պաստեռնակինը: Իհարկե, խնդիրը շատ ավելի բարդ է, իրականում դրանցից ոչ մեկն էլ բուն Ֆաուստը չէ, լավ գերմաներեն չիմացողն էլ կարող է վստահ լինել, որ համաշխարհային գրականության այդ գլուխգործոցը, ինչպես սիրում են ասել համալսարաններում, չի կարդացել: Էդպես է: Էդպես է նաեւ անգլերենի, ռուսերենի, ճապոներենի եւ բոլոր մյուս լեզուների պարագային:
Սա՝ գրականության մեջ: Բայց մենք խոսում ենք իրականության մասին, եւ այս դեպքում, զուգահեռներ տանելու հնարավորության առկայությամբ իսկ, ամեն ինչ այլ է: Պատճառը մեկն է ու միակը. իրականության լեզուն օտար է առհասարակ… Կամ, ավելի պարզ, դա որեւէ լեզու չէ, դա հենց բոլոր լեզուներին օտար լեզու է, ուստի գոյություն ունի միայն այս կամ այն լեզվով թարգմանված վիճակում: Այսինքն՝ թարգմանությունն այս դեպքում կենսական անհրաժեշտություն է, եւ առաջին հերթին՝ հենց իրականության համար: Պայմանավորվենք նաեւ, որ, գոնե այս տեքստում, իրականությունը հենց ճակատագիրն է՝ ե՛ւ մարդու, ե՛ւ միմյանց մեջ ինչ-ինչ նմանություններ տեսնող մարդկային խմբերի: Չթարգմանված, մայրենիով չընթերցված իրականություն՝ չթարգմանված, մայրենիով չընթերցված ճակատագիր:
Եւ մենք չունենք այդ թարգմանությունը, որը համահանճար պիտի լիներ, պիտի լիներ վերոհիշյալ երկու թարգմանությունների օրգանական մեկտեղումը՝ ինչը եւ ինչպեսը – նույն տեքստում: Չունենք: Մենք գոյատեւում ենք մի իրականության մեջ, որն օտարի թարգմանածն է, ասես, կամ՝ առավել իռացիոնալ մի բան. մեզանից մեկը, կարծես, նույն Ֆաուստը գերմաներենից թարգմանած լինի անգլերենի, բայց մե՛զ համար, որպեսզի մենք կարդա՛նք:
Իսկ դա նշանակում է, որ իրականությունը կամ ճակատագիրը, որպես օտար իրադարձությունների կցկտուր շղթա, երբեմն՝ մաս-մաս, երբեմն՝ համեմատաբար (իբր) ամբողջական, անընդհատ շաղ է գալիս մեր՝ վաղուց արդեն մայրենի որեւէ բան չընկալող գլխին՝ ներկայանալով որպես իրականություն ու ճակատագիր:
Իրականությունն ու ճակատագիրը գրականություն չեն, որի օտարը կընդլայներ մեր՝ այսպես կոչված մտահորիզոնը: Մեր ճակատագիրը հենց մենք ենք. ու եթե՝ չթարգմանված-օտար, ապա՝ չճանաչված-չապրված… Իսկ եթե ոչ ճանաչում ենք, ոչ էլ ապրում, անում ենք ի՞նչ, եւ մանավանդ՝ ինչո՞ւ:

Նյութը ՝http://granish.org

 

Ավագ Եփրեմյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԳՐՎԱԾՔ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

Հոգին իսկապես թռչուն է,
թռչում-անդադար թռչում է,
եւ նա է, հենց նրա չուն է
արշավում քաղաքից-քաղաք՝
հասնելով Աշխարհը Բաղաց՝
իր վերջին հարվածը պահած՝
վրա է տալիս – իսկ կտցին
խռովքն է այս կյանքի – ցանցիր
աստղերը երկնի … ու ձանձիր

* * *

Ըմբռնել ժամանակի հոսքը.
սեր ու ողբերգություն, ծաղիկ ու երկաթ,
մահվան մասին մտածված խոսքը,
որ տեւում է ավելի երկար,
քան կյանքն ինքը, քան Բոսխը
եւ իր դժոխքը – յուղաներկած։
Ապրել տարածությունը լիով հերկած
ու սպառվող, ու սպառել ունեցածդ՝
ինքդ՝ քեզ, որ այնու շշնջում է – վեր կաց
եւ գնա այստեղերից, ուր հորդած լացդ
համարեցին երազողի արկած,
ասենք, ինչպես՝ գինին, ինչպես՝ հացը։
Առաջվա նման – երկինքը բաց է,
թե ամպամած է՝ անկիրք էմալ —
վայրկյանի բոցը հավերժի այց է,
նույնն են բառերը, նույնն է թեման։
Մարդիկ, մարդիկ են մնացածը.
մնացածի վրա ահով գրված է մահ։

* * * Read the rest of this entry »

 

Նախագիծ. Դասարան անիվների վրա . Գրքի տոն ,կրթահամալիրի տոն

P1140509 P1140511 P1140523

Նախագիծ. Դասարան անիվների վրա .  Գրքի տոն ,կրթահամալիրի տոն

Նպատակը:

Այցելություն   Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոց :  Ծանոթացում դպրոցին շրջայցի միջոցով ,այնուհետ կրթահամալիրի և Գրադարանի կայքէջերի ներկայացում, կրթահամալիրյան տոների լուսաբանում,մեր տոնին մենք ենք անում նվերներ ակցիայի մեկնարկ՝ նվեր- գրքերի բաշխում:

Մասնակիցներ: 

Դպրոց-պարտեզի  6-րդ դասարանցիներ

Ժամկետը:

Նոյեմբերի 14-ին ժամը 10.00-11.00