RSS

Daily Archives: Հոկտեմբերի 17, 2013

Ընթերցասրահն առանց ընթերցողի,նույնն է թե մարմինն առանց հոգու. Դպրոց -պարտեզի ընթերցող հոգեակները

Ողջու՜յն սիրելիներս:Արդեն մոտ երկու  ամիս է ինչ ընթերցավար եմ:Համառորեն նյութ չէի հրապարակում,որտեղ կլինենին իմ ընթերցողները,քանզի չէի ցանկանում երեխաներին ընթերցասրահում ֆոտոնկարչության « զոհը» դարձնել,բայց այնուամենայնիվ չկարողացա   դիմադրել:) :Այն երեխաները ,ովքեր  հիմա կան այս ֆոտոշարքում,իմ մշտական ընթերցողներն են,այս ասելով,բնավ չեմ ակնարկում որ նրանք այսքանն են, և կամ վերջ ,միմիայն նրանք են:Ոչ,կան շատերը,գալիս -գնում են,մի թերթ մի բան ընթերցում և օրերով կորում ՝ մոռանալով ընթերցասրահի ճանապարը,բայց ոչինչ, մոլորյալ գառնուկների պես ՝անպայմա՛ն կվերադառնան ,մենք դա խոստանում ենք:Մեղադրելու չէ,դասեր,նախագծային ուսուցում,և այլն,և այլն,բայց ա՛յս արևներին ոչինչ չի խանգարում ,որ ամեն օր,այո  ՝ ԱՄԵՆ օր, գալ և ընթերցել իրենց կիսատ թողած գիրքը :Ավարտելով՝ քննարկում,կիսվում են ինձ հետ իրենց տպավորություններով:Ստած կլինեմ,եթե ասեմ,որ մինչև վերջ բոլորին հասցնում եմ լսել,բայց ամենակարևորն ու հետաքրքիրը հարցնում եմ,իսկ այս մեթոդը նրանց մոտ անասելի ոգևորություն է առաջացնում :Դեռ մի գիրքը չավարտած ,նոր գրքի պատվեր են անում,և ամեն օր գալիս հարցնում ՝ ստացե՞լ եմ արդյոք:

This slideshow requires JavaScript.

Read the rest of this entry »

Advertisements