RSS

Monthly Archives: Հոկտեմբերի 2013

Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

201

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ — 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է: Read the rest of this entry »

Advertisements
 

Հրաշքները այնքա՜ն մոտ են,տեսնել է պետք….

This slideshow requires JavaScript.

 

Մասնագիտական այց Ամերիկյան համալսարանի «Փափազյան » գրադարան

Օրը չորեքշաբթի,այցը` մասնագիտական:

Տիկին Բելլան ՝ Ամերիկյան համալսարանի «Փափազյան » գրադարանի տնօրենը, սպասում էր մեզ,և պատրաստակամություն էր հայտնել շրջել գրադարանով,ծանոթացնել,պատմել ու կիսվել իր 21  տարվա հմտություններով:

Նկարները շատ չեն,քանի որ այնքան կլանված էի լսում և դիտում ,որ մոռացել էի լուսանկարչական սարքի մասին և ջանում էի բաց չթողնել նրա ասած ոչ մի բառ: Միջավայրը շատ տրամադրող էր ,հարմարավետ և վերանորոգված:Գրադարանը ուղիղ մեկ տարի առաջ էր վերանորոգվել և գերազանց վիճակում էր,ճիշտ էր կատարված լուսավորության բաշխումը,ընտրված  ինտերիերը՝ գույները ,կահույքը,սպասարկող անձնակազմի աշխատատեղը:Ամենաառաջին խորհուրդը ,որ նա  տվեց` հումանիստական էր ՝  մարդամոտ լինելու    կարևորությունն էր,անհատական մոտեցումը յուրաքանչյուր ընթերցողի:   «Փափազյան»  գրադարանի ընթերցողները իսկապես շատ էին,այն սպասարկոմ էր ոչ միայն իր ուսանողներին ,այլև շուրջ  12.000  այլ ընթերցողների,որոնք կապ չունեին համալսարանի հետ:Գրանցումը կատարվում էր քարտային համակարգով՝ մեկ տարի բաժանորդագրումով ,և կար կանոնակարգ,որին խստորեն հետևում էին  աշխատողները,և պետք է հետևին ընթերցողները,այլապես տունգանվում էին,Գրքի ժամկետը կարող էին նաև օնլայն երկարացնել:Չնայած,տիկին Բելլան հավաստիացրեց ,որ ընթերցողին հնարավորություն պետք է տրվի բացարտրելու ուշացման պատճառը,և մեր գործում կարևորագույն հանգամանք է վստահել ընթերցողին ,որ նա հասկանա և զգա դա և սկսի փոխադարձ վերաբերմունք տածել,եթե վերջինս առկա չէր:Մուտքը գրադարան հատուկ հսկման անցակետով էր,այն կառուցված էր գրքերի անվտանգության համար,որպեսզի խուսափեին անախորժ միջադեպերից:

Գրականությունը շատ էր,ու բնականաբար հիմանականը ամերիկյան գրքեր :Հայատառ գրքեր նույնպես կային,բայց սակավ:Ինչպես ասվեց ,գրքերի պատվերները անմիջապես առաքվում էին ԱՄՆ-ից: Յուրաքանչյուր աշխատող կատարում էր իր գործառույթը,և իր գործի գիտակն էր: Այքան մտերմիկ միջավայր էր ստեղծված ընթերցողի համար,որ նրանց հանդիպում էիր անգամ պատուհանագոգին մտերմիկ տեղավորված ,և ընթերցելիս:Լռությունը՝ կատարյալ էր:Ոչ մի խոչնդոտ ՝ ընթերցանության լավ ընթացքի համար:Գրադարանում նախապես գրանցվում էին,տիկին Բելլան ասաց,որ նույնիսկ վաղվա համար ազատ տեղ չկա:Գրադարանը տրամադրում էր առանձին սենյակներ ՝ խմբային աշխատանքների համար:Գրքերի կոդավորումը շտրիխ կոդերի միջոցով էր կատարվում:Հավատացեք ՝ գրքերը հրաշալի վիճակում էին,բոլորը գրեթե նոր,խնամված:

Ճիշտ են ասում,որ ընթերցողին գրքի հետ մտերիմ դաձնողը անշուշտ ընթերցավարն է:Չի կարող մի գրադարան ունենալ ընթերցող ,եթե ստացված գիրքը գալիս է,հաստատվում իր տեղը,և նորահասրսի օժիտի պես գուցե այդպես էլ չօգտագործվի:Ոչ,դա անթույլատրելի է: Թվային գրքերի առումով,նրանք բավականին զգուշավոր էին,ինչպես ասցվեց ՝ խուսափում էին իրավական և հեղինակային իրավունքերի խախատումներից:

Ես հպարտ եմ,որ ազգանունս ի զուրի չի օգտագործվել,հպարտ եմ ,որ Փափազյան եմ ,և բացի հայտնի Փափազյաններից,կա նաև նման հրաշք վայր ՝ գրադարան,որը կրում է իմ ազգանունը:Այցը համարում եմ շատ օգտակար,արդյունավետ:Կցանկանայի շարունական շփում լիներ

Գուցե՞ բաժանորդագրվեմ…

Տիկին Բելլային հրավիրեցինք Մխիթար Սեբաստացու  օրերին նվիրված տոնակատարությանը:Հաճելի կլիներ տեսնել,և մեր կրթահամալիրի մոբիլության աստիճանը ստուգել ըստ նրանց սանդղակի:

Շնորհակալություն տիկին Մարի…

 

Ընթերցավարների այցը Պերճ Պռոշյանի անվան դպրոց,տուն- թանգարան և Ուշի

This slideshow requires JavaScript.

Նկարագրություն:

20.10.2013 Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ընթերցավարները իրենց մի խումբ սովորող- ընթերցողների հետ փորձի փոխանակման,կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության ծրագիրը տարածելու,Սեբաստացու օրերին հրավերք տանելու նպատակով մեկնել էր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոց: Դպրոցի հետ նախապես կար պայմանավորվածություն և նրանք մեզ շատ ջերմ ընդունեցին և անգամ ճանապարհի կեսից ՝ լայն ու ջերմ ժպիտներով մեզ մինչև դպրոց ուղեկցեցին սովորողները:

Պերճ Պռոշյանի դպրոցը ,մարզի լավագույն դպրոցներից է,բավական բարեկարգ,լուսավոր: Մեկ ազատ պատ չես գտնի ՝ ամբողջը ազատամարտիկների նկարներ,Պռոշյան գյուղի պատմություն, հերոսներ,տոհմածառ և այլն:Կար հատուկ  ռազմագիտության ՝տեխնիկայով և զենքերով դասարան ,որտեղ անցակցվում էին դասեր:  Դե ինչպես միշտ ՝մեր երեխաներին զարմանք պատճառեց կավիճի առկայությունը,բայց նաև ուրախացան ՝տեսնելով իրենց հարազատ դարձած ուսումնական գործիքներից մեկը ՝ էլէկտրոնային SMART գրատախտակը,որը դեռ միակն էր դպրոցում և նոր էր,այդ իսկ պատճառով մեր այցը տեղին էր, նրանք մեր օգնության և խորհուրդների կարիքը զգում էին՝ գրատախտակի ֆունկիոնալ ու ճիշտ օգտագործման հարցում:Հավանեցին շատ մեր էլէկտրոնային SMART դասերը,հիացան բլոգների առկայությամբ,գիրք պատվիրեցին էլէկտրոնային գրադարանում,իրենց գրադարանավարին էլ խոստացան ուղարկել վերապատրաստման: Read the rest of this entry »

 
Պատկերասրահ

Գետամեջ գյուղի մեկուսի աշունը

This slideshow requires JavaScript.

 

Ընթերցասրահն առանց ընթերցողի,նույնն է թե մարմինն առանց հոգու. Դպրոց -պարտեզի ընթերցող հոգեակները

Ողջու՜յն սիրելիներս:Արդեն մոտ երկու  ամիս է ինչ ընթերցավար եմ:Համառորեն նյութ չէի հրապարակում,որտեղ կլինենին իմ ընթերցողները,քանզի չէի ցանկանում երեխաներին ընթերցասրահում ֆոտոնկարչության « զոհը» դարձնել,բայց այնուամենայնիվ չկարողացա   դիմադրել:) :Այն երեխաները ,ովքեր  հիմա կան այս ֆոտոշարքում,իմ մշտական ընթերցողներն են,այս ասելով,բնավ չեմ ակնարկում որ նրանք այսքանն են, և կամ վերջ ,միմիայն նրանք են:Ոչ,կան շատերը,գալիս -գնում են,մի թերթ մի բան ընթերցում և օրերով կորում ՝ մոռանալով ընթերցասրահի ճանապարը,բայց ոչինչ, մոլորյալ գառնուկների պես ՝անպայմա՛ն կվերադառնան ,մենք դա խոստանում ենք:Մեղադրելու չէ,դասեր,նախագծային ուսուցում,և այլն,և այլն,բայց ա՛յս արևներին ոչինչ չի խանգարում ,որ ամեն օր,այո  ՝ ԱՄԵՆ օր, գալ և ընթերցել իրենց կիսատ թողած գիրքը :Ավարտելով՝ քննարկում,կիսվում են ինձ հետ իրենց տպավորություններով:Ստած կլինեմ,եթե ասեմ,որ մինչև վերջ բոլորին հասցնում եմ լսել,բայց ամենակարևորն ու հետաքրքիրը հարցնում եմ,իսկ այս մեթոդը նրանց մոտ անասելի ոգևորություն է առաջացնում :Դեռ մի գիրքը չավարտած ,նոր գրքի պատվեր են անում,և ամեն օր գալիս հարցնում ՝ ստացե՞լ եմ արդյոք:

This slideshow requires JavaScript.

Read the rest of this entry »

 

Երկարացված օրվա կազմակերպման մեկ շաբաթյա ծրագիր

P1140674   

   Երկուշաբթի

15.10 -15.35 ճաշ

15.35- 16.00 — դասապատրաստում

16.00-16.15- հանգիստ

16.15-16.35 – դասապատրաստում

16.35.-17.00-ճանապարհում Read the rest of this entry »