RSS

Ընթերցասրահի կապը սովորող-ընթերցողի հետ

25 Սպտ

1235169_536206383115408_278640003_n

Ընթերցասրահ: Ընթերցում + սրահ,վայր ,միջավայր ,տրամադրող տարածք որտեղ և ամեն բան ուղղորդող է ,խթանիչ ընթերցանության լավ զարգացման և շարունակական գործընթացի համար: Վայր ,ուր կուզենաս վերադառնալ,կամ ամենազբաղված օրն էլ վայրկյան գտնես ու այցելես միայն մեկ  նախադասություն ընթերցելու համար: Ըներցանությունն այնքան հին է, ինչքան որ մարդկային տեսողությունը,քանի որ երբ Աստված մարդուն տվել է տեսնելու կարողություն,նրան շնորհել է տեսածը կարդալու և հասկանալու,վերծանելու կարողություն:Չեն եղել տառեր,բայց չէ որ եղել է  մի հսկա բնություն,հրաշալիքների հրաշալիք ,որն այքան մեծ ու ծավալուն նյութ էր մարդ արարածի համար, որ կարդա և ամենկարևորը՝ հասկանա:

Կարդալ և  հասկանալ: Սա նաև  ընթերցավարի գլխավոր անելիքներից է ,օգնելու ,աջակցելու ընթերցասրահ եկած սովորող-ընթերցողին,որպեսզի  նրա մոտ միայն մեխանիկորեն կարդալու  վիճակ չստեղծվի,այսինքն ընթերցավարը կարողանա հետաքրքրություն առաջացնել տվյալ ստեղծագործության նկատմաբ,հետո նաև քննարկել ,տեսնելու համար՝ արդյոք հասկացել է սովորողը այն ինչ ընթերցել է:

Քանի որ այս տարի կրթահամալիրում բացի այն,որ կար և գործում էր Տիգրան Հայրապետյանի անվան բազմագիրք ու բազում ընթերցողներ ունեցող  գրադարանը ,որոշվեց,որ յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր սեփական ընթերցասրահը,որոնք անմիջական կապի մեջ են լինելու միմյանց հետ ու նաև  ամենգլխավորը՝Տիգրան Հայրապետյան գրադարանի հետ :Այսպիսով յուրաքանչյուր դպրոց ունեցավ իր ընթերցասրահն ու ընթերցավարը:Նոր ուսումնական միջավայր,ստեղծագործելու,արարելու ,զարգանալու ,հայտնագործելու տարածք:

Ընթերցանության մոգական ու բարերար ազդեցության մասին խոսվել է դարեր:

Ցանկալի է ունենալ որոշակի կրթություն,բայց ,բավարար է մեսրոպատառ այբբենին լինել ծանոթ,և վերծանել այն ինչ գրված է հայատառ :Կարծում եմ՝ մեր այբբենը սովորելուց հետո,բոլոր մնացածները կթվան ավելի դյուրին,մեր այբբենը զորեղ միջնորդ է այս պարագայում: Սուտ է այն պնդումը,որ այժմյան սերունդը ընթերցասեր չէ,ոչ ընթերցասեր է,այն էլ ինչպես:Միայն թե ,գուցե հարկավոր է նրանց հետաքրքող տեսանկյունից,ձևաչափով ներկայացնել այն գրականությունը,որը դարեր շարունակ տիրապել է մարդկային հոգիներում և ուղեղներում:Ընթերցավարի գործը այս պարագայում ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ միտված է ընթերցող ունենալուն,ընթերցողը դառնում է առաջնային,ընթերցանության միջավայրը ՝ հարմար նրա ճաշակին,գրականությունը՝ նրան հետաքրքրող,հոգեհարազատ,լինի դա թվային գիրք թե ,ֆիզիկական:

Միջավայրից զատ ,ընթերցասրահը պետք է լինի կենդանի,անդադրում ,գործող ,շնչող:Ըստ նախագծերի՝ զուգահեռներ են ուղղվել արվեստի՝ կինո,թատրոն,երաշժտույան հետ:Այսինք յուրաքանրյուր երկու կամ երեք շաբատը մեկ,կազմակերպել քննարկում՝ կլոր սեղան,յուրաքանչյուր դասարանից ունենալով մեկ ներկայացուցիչ,որպես իր դասարանի   խոսնակ՝ ներկայացնելու այն գրականությունը ,որը ցանկանում են կարդալ,այնուհետ ,որոշ ժամանակամիջոց է տրվելու գրքի ընթերցման համար,բայց գիրքը լինելու է կապող օղակ՝ ըստ բովանդակության ՝ եթե կա նկարահանված ֆիլմ,կա բեմադրված ներկայացում,կա բալետ,օպերա:Ընթերցումից հետո կազմակերպել դիտմանն(ակնդրում,ունկնդրում) նախորդող քննարկում,հասկանալ այն ինչ մութ է մնացել,ապա դիտել,ունկնդրել,կամ ակնդրել կարդածացի դրսևորումները արվեստի մեջ:Սովորողը պետք է հասականա,որ ցանակացած պարագայում ,իրեն լսելու են,լինի նա սխալ ,թե ճիշտ:Անգամ հնարավորություն պետք է տրվի ստեղծագործության մասին սխալ դիրքորոշում ունեցող սովորողին աստիճանական համակարգով,բերել այն գիտակցմանը,որ այո,կարող է պատահել նաև այսպիսի մոտեցում,և միանգամից չհուսալքել նրան,որ այս տես դու սխալ ես,ձայնդ կտրի ու լսի այն ընկերոջդ ,որը ճիշտ է և այլն:Դա փակում է անհատին,նա սկսում է կասկածել իր ուժերի վրա,և հնարավոր է կորցնենք լավագույն աշխատող-սովորողին,որը հաջորդ անգամ գուցե ունենա լավ ու ալտերնատիվ մոտեցում,բայց ՝մնա մեկուսի՝գերադասելով չարտահարվել և չմեղադրվել:

Եվ հետո,մերօրյա թե՛ մեդիան ,թե՛ կապերը,թույլ են տալիս սովորողին այքնքան մոտ դարձնել իրենց սիրելի ստեղծագործությանը,որ չընկալել կարդացածը դառնում է տոկոսային հարաբերությամբ ՝ 10 տոկոսից էլ քիչ հավանական:

Կարևորում եմ նաև սովորողների ու ժամանակակից գրակաության վառ անհատականությունների հետ անմիջական կապն ու համագործակցությունը:Նախատեսում եմ ուսումնական տարում,ունենալ մի քանի այդպիսի հրավեր –հանդիպում քննարկումներ ժամանակակից գրողների հետ:Այս պարագայում,նրանց հետ հանիպման միակ ու կարճ ճանապարհը ՝ նրանց լավագույն ստեղծագործության ընքերցումը պետք է լինի:Սա համարում եմ նպաստավոր միջոց՝ նոր կապի ստեղծում հեղինակի և ընթերցողի միջը:Ինչքան էլ ընթերցավարը քաջատեղյակ լինի ստեղծագործությունից, այնուամենայնիվ, էլ ով կարող է նրա մեկնությունը ավելի լավ բացատրաել քան հենց ինքը՝ հեղինակը:

Ընթերցասրահում կազմակերպվող յուրաքանչյուր՝ ամենափոքր և նույնիսկ ամենամասշտաբային իրադարձության նախահիմքը լինելու է ՝ ընթերցանությունը՝ ստեղծագործության,նյութի :

Ընթեցող մարդու առաջ բաց են աշխարհի բոլոր դռները:Միայն թե ճիշտ բանալիները կարողանանք գտնել տաքնված տառերում,բառերում,տողերում…:Ինչպես ասել է Դոստոևսկին,- <<Ընթերցանությունը արհեստ է>>:

Advertisements
 
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: