
Ընթերցասրահ: Ընթերցում + սրահ,վայր ,միջավայր ,տրամադրող տարածք որտեղ և ամեն բան ուղղորդող է ,խթանիչ ընթերցանության լավ զարգացման և շարունակական գործընթացի համար: Վայր ,ուր կուզենաս վերադառնալ,կամ ամենազբաղված օրն էլ վայրկյան գտնես ու այցելես միայն մեկ նախադասություն ընթերցելու համար: Ըներցանությունն այնքան հին է, ինչքան որ մարդկային տեսողությունը,քանի որ երբ Աստված մարդուն տվել է տեսնելու կարողություն,նրան շնորհել է տեսածը կարդալու և հասկանալու,վերծանելու կարողություն:Չեն եղել տառեր,բայց չէ որ եղել է մի հսկա բնություն,հրաշալիքների հրաշալիք ,որն այքան մեծ ու ծավալուն նյութ էր մարդ արարածի համար, որ կարդա և ամենկարևորը՝ հասկանա:
Կարդալ և հասկանալ: Սա նաև ընթերցավարի գլխավոր անելիքներից է ,օգնելու ,աջակցելու ընթերցասրահ եկած սովորող-ընթերցողին,որպեսզի նրա մոտ միայն մեխանիկորեն կարդալու վիճակ չստեղծվի,այսինքն ընթերցավարը կարողանա հետաքրքրություն առաջացնել տվյալ ստեղծագործության նկատմաբ,հետո նաև քննարկել ,տեսնելու համար՝ արդյոք հասկացել է սովորողը այն ինչ ընթերցել է: Read the rest of this entry »