RSS

Ջաննի Ռոդարի

23 Սպտ

image001_0Ծնվել է 1920թ. հոկտեմբերի 23-ին հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր, և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17-ամյա տարիքում ստացվել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների երկեր, ինչպիսին են Նիցշեն, Շոպենհաուերը, Լենինը և Տրոցկին։

1939 թ. նա կարճատև ուսանել է Միլանի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա վատառողջության պատճառով ազատվեց զինվորական ծառայությունից։ Ֆինանսական նեղ դրության մեջ լինելով նա աշխատանքի անցավ «Ֆաշիստների տանը»՝ Բենիտո Մուսոլինիի վարչական գրասենյակում։ Նա նաև ֆաշիստականկուսակցության անդամ դարձավ։ Երկու լավագույն ընկերներին և եղբորը՝ Ցեզարին (տանջամահ է եղել գերմանական համակենտրոնացման ճամբարում) կորցնելուց հետո Ջաննին 1944 թ. անցավ ընդհատակյա իտալական կոմունիստական կուսակցության շարքերը։

1948-ին նա կոմունիստական ամսագրի լրագրող էր և սկսեց մանկական գրքեր գրել։ 1950-ին դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1953 թ. ամուսնացավ Մարիա Թերեզա Ֆերետիի հետ, 1957 թ. ծնվեց նրանց դուստրը՝ Պաոլիոն։ Այդ տարի նաև Ռոդարին հաջողությամբ հանձնեց պրոֆեսիոնալ լրագրողի քննություն։

1966-1969 թթ. նա ակտիվ զբղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով։ 1970 թ. նա ստացավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի և այնուհետև լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագուն մանկագիրներից մեկը։

1979-ից սկսեց վատանալ նրա առողջական դրությունը և նա այլևս գրեթե չէր գրում։ Ռոդարին մահացավ 1980 թ., Հռոմում՝ վիրահատարանում։

աղբյուր ՝wikipedia.org

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: