RSS
Պատկերասրահ

Անկախ Հայաստանի ապագան՝ բարձունք հաղթահարած սեբաստացին

23 Սպտ

 

This slideshow requires JavaScript.

Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության օրը, մեզ ՝ սեբաստացիներիս համար, նշանավորվեց բարձունք հաղթահարելով :Ըստ  նախագծի,արդեն իսկ որոշված էր այցելությունը Գոշավանք և Գոշ լճի բարձունքի՝ 1500 մետր,հաղթահարումը :Նախագծի մասնակիցները դպրոց պարտեզի 5-րդ դասարանցիներն էին:Նրանք նախապես կատարել էին  աշխատանք՝ տեղեկություններ էին հավաքել՝թե՛ պատմական ,թե՛ աշխարհագրական ,թե՛ գրականության ուղղություններով:Նախապես որոշվել էր ճանապարհ ընկնել 8:30,և բոլորը մեկ մարդու պես ներկայացան ճիշտ ժամին ,ճիշտ տեղում: ՈՒրախ ու ոգևորված էին բոլորը: Հետաքրքրությունն ու աշխուժությունը մեծացավ այն ժամանակ ,երբ պարզ դարձավ ,որ մեզ հետ բարձունք հաղթահարելու է գալիս իսկական պրոֆեսիոնալ արշավախմբի ղեկավար ՝ Գոռը:Վերցրել էինք եռագույն դրոշներ,որոնք ողջ ճանապարհին ծածանում էինք ու ազդարարում անկախ Հայաստանի տոնը:Առաջին կանգառը եղավ  կապուտակ Սևանի շրջակայքում:Կապուտաչյա գեղեցկուհին էլ կարծես տոնում էր անկախ Հայաստանի տոնը՝ տարուբերելով իր երկնագույն փեշերը: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր,և որ  ամենակարևորն էր ,այդ օրը եղանակը մեզ անակնկալ մատուցեց՝ շատ տաք էր օդը ու պայծառ օրը:

Եղանք նաև Աղստև գետի կողքին կառուցված կամրջանման վայրում,այնտեղ լուսանկարվեցինք,ջուր ըմպեցինք  < Միմինո > ֆիլմի հերոսների արձանների հյուրընկալ ցայտաղբյուրից և շարժվեցինք Գոշավանք :Բնությունը, հեքիաթ դարձած, ամեն քայլափոխին նորովի էր ներկայանում՝ մեկ կարմիր ,մեկ դեղնականաչ,մեկ խիտ ու անասելի փարթամ ծառուղիներով:

Վերջապես տեղում էինք:Գոշավանքը մարմին առած աղոթքն է մեր,որ ձեռքերը լայն բացած ՝ հյուրընկալ հարազատի պես, բոլորին իր տունն է  կանչում: Գոշավանքի  տեր հայրը մեզ օրհնեց,կամեցավ անսահման բարին,այնտեղ երգեցինք մեր ծիսական երգերից ,աղոթեցինք ,դրսում էլ՝Մխիթար Գոշի արձանի մոտ,երեխաները սկսեցին պատմել այն ամենը՝ ինչ գիտեին առակագրի և մեծ գիտնականի մասին:Հարցազրույց վերցրեցին տեղացիներից,օտարերկրացիներից ,սփյուռքահայերից:

Առջևում Գոշ լիճ տանող  1500 մետր բարձունքն էր:Այն հաղթահարեցինք աննկնուն կամքով և մեծ  պատրաստակամությամբ:Ճանապարհը իսկապես դժվար էր,ունեցանք ընդմիջումներ:Ծառերի մեկուսի աշխարհը զարմացած էր մեր երեխաների անպարտելի ոգու կանչով: Գոռը ամեն բան ասեց,որպեսզի հնարավորինս հեշտ հաղթահարեինք բարձունքը:Ճանապարհին՝ կարմիրին տվող մասրենիները մեզ աչքով էին անում,և դա էլ առիթ էր, որ  սովորեցինք ճիշտ մասուր ուտել:

Հասանք լիճ: Ա՜յ քեզ եդեմական առեղծված,ա՜յ քեզ հրաշք:Բառերով նկարագրել այն գեղեցկությունը ,որը բացվեց մեր առաջ՝ անհնար է: Կարծես երկնքից մի պատառ պոկվել ու ընկել էր այդտեղ:Խորհրդավորր գեղեցիկ էր լիճը Գոշ,այքա՜ն գաղտնիք ու պատմությունուններ ունի նա իր խորքերում պարուրած՝ հազար ու մի խենթ ու խիզախ,հազար ու մի սեր ու ծիծաղ:

Ճաշեցինք,որպեսզի կորցրած էներգիան վերականգնեինք:Հետո հերթը խարույկ վառելուն հասավ:Գոռը երեխաներին օգնեց ճիշտ խարույկ վառել՝ այն երկար ժամանակ վառ պահելով ու խնձորներ խորովվելով:

Ամեն լավ բան ,ավաղ՝ իր ավարտն ունի:Ժամը եկավ վերադարձի:Հոգնած,բայց անչափ ուրիշ ու վերափոխված,լույսով լցված վերադարձանք : Այն ինչ հիմա կա մեր հոգիներում և սրտերում ՝ փոքրիկ Եդեմն է իր ողջ հմայքով և աստվածային խորհրդավորությամբ:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: