RSS

Monthly Archives: Օգոստոսի 2013

Ամեն ճիշտ բան անմահ է….

4d35cea1311bb2e25e17252e2e371295_0

Այսօր ամերիկահայ գրող, համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է:

Մեծանուն գրողի կյանքի,գործունեության,ստեղծագործությունների մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար,առաջարկում եմ այցելել <<Տիգրան Հայրապետյան >> գրադարանի կայք ,որտեղ առկա է << Վիլյամ Սարոյան:Մեդիափաթեթ>>-ը: Սա հնարավորթյուն է,ձեր սրտերում հյուրընկալելու այն մեծ սերն ու ծիրանավառ ջերմությունը,որն առկա է սարոյանական յուրաքանչյուր բառում:Ինչպես նա էր ասում,- <<Ես գրում եմ, որ հիշեցնեմ: Իսկ դուք կարդում եք, որ չմոռանաք>>։ Կարդանք,ճանաչենք,սիրենք և չմոռանանք այն ինչ մերն է…..

Սիրով՝  <<Արևիկ>> ընթերցարան…..

Advertisements
 

Արևիկ ընթերցասրահը սպասում է իր արևոտ և ջերմ ընթերցասերներին

This slideshow requires JavaScript.

Արդեն մեկ շաբաթից ավելի է ,ինչ  ընթանում են ընթերցասրահի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները: Նկարները, հուսամ՝ կարող են փոխանցել այն դինամիկան և մթնոլորտը ,որը տիրում էր: Բոլորը՝ սովորող ,թե դասավանդող, աշխատում էին,օգնում միմյանց`պահարանները տեղադրելու և տեղավորելու գրքերը: Դպրոց –պարտեզի ընթերցասրահը շատ լուսավոր է, այստեղ իշխում է այն  մոգական ու տրամադրող էներգիան,որը փոխանցվել է՝ թեկուզ մեկ ժպիտի միջոցով:Սենյակը շատ լուսավոր է,արևն ողջ օրվա ընթացքում իր ջերմ ճառագայթներով <<հովանավորում >>է ,և տրամադրող միջավայր ստեղծում: Ընթերցասրահում լինելու են ավելի շատ  բույսեր,պահարաններ,հարմարավետ սեղանններ,աթոռներ:Արվելու է ամեն բան ,որպեսզի ընթերցասեր սովորողը իրեն լավ զգա ,հաճախ գա ընթերցելու,զարմանալու,բացահայտելու:Արդեն կան գրքի պատվերներ թե սովորողների,թե դասավանդողների կողմից:Ոգևորվածությամբ սպասում ենք վերջնական արդյունքին և բացմանը:

Սիրով կսպասենք ,մուտքը ՝ արևոտ ու ջերմ ժպիտներով

Դպրոց –պարտեզ, <<Արևիկ>> ընթերցասրահ

 

Գրքերի աշխարհում` ընթերցավարների վերապատրաստում

This slideshow requires JavaScript.

Օգոստոսի 17-ը իսկապես  վերապատրաստման ամենահագեցած օրը կարելի է համարել:Բուռն աշխատանք, ահռելի գրքերի պաշար,փոշեհատիկների անդրդվելի պայքար թթվածնի հետ,մի խոսքով ձանձրույթն այդ օրը  արձակուրդում էր:Պրակտիկան օգնում է ավելի լավ ընկալել  բուն էությունը այն պատասխանատու  աշխատանքի,որը տիկին Մարիի ,տիկին Նոննայի և Զառայի մեծ հոգատարության,հանգստության շնորհիվ ավելի հաճելի ու հասկանալի է դառնում:Տիկին Մարին մեծ ուշադրությամբ և արդար բաժանումներով ամեն դպրոցի տվեց գրքերի որոշակի պաշար` որն էլ մենք ,լրացրեցինք յուրաքանչյուրս մեր դպրոցի գրադարանային ֆոնդում:Աշխատանքը շատ է,բայց երբ լավ միջավայրում է այն տեղի ունենում,ամեն բան ակամայից է ստացվում,և յուրաքանչյուր դժվարություն,թեկուզ դա լինի փոշու ահռելի ամպ,հաղթահարելի է թվում:Ժպիտներն ու անակնկալները  դեռ առջևում են..

 

Ընթերցավարների վերապատրաստում

This slideshow requires JavaScript.

Օր երկրորդ

Ինչպես և խոստացել էինք ,վերապատրաստումները գնալով էլ ավելի հետաքրքրաշարժ և արդյունավետ են դառնում: Տիկին Նոննան և տիկին Մարին բավականաչափ ինֆորմացիա հաղորդեցին գրադարանային գործի և ընդհանուր դրույթների վերաբերյալ:Ինքնին յուրաքանչյուր գործ պահաջում է պատասխանատվություն և մեծ նվիրում: Read the rest of this entry »

 

Ընթերցավարների քառօրյա վերապատրաստում — Օր առաջին

This slideshow requires JavaScript.

Օգոստոսի 14-ին, Մեդիակենտրոնում, ընթերցավարների քառօրյա վերապատրաստման առաջին օրն էր : Տիգրան Պարսիլյանը ներկայացրեց  ծրագրերի 2 նորույթ փաթեթներ,որոնք էլ ավելի դյուրին կդարձնեն մեդիաընթերցավարի աշխատանքը:Ներկայացվածներից օրինակ` Calibre — ebook ծրագիրը , թույլ է տալիս ներբեռնել մի քանի գրքեր ,դրանք համակարգել ու խմբավորել ըստ հեղինակների,ոճերի և այլն:Կարդալիս լարվածություն չի առաջացնում և ֆունկցիոնալ առումով  հեշտ կիրառելի է:Հաջորդիվ վերապատրաստման դասընթացները  խոստանում է լինել էլ ավելի հագեցած` լի հարցերով  ու ակտիվ քննարկումներով:

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ/ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՓՆԵԿԻՐԸ

rAhykSKDB3w

Ավելի շուտ է ապագան գալիս,
Քան թե՝ չուզելով՝ մեկնում է ներկան:
Եկել ես… այդպես:
Ու ես՝
Շփոթված-շաղված ժպիտով
Ժպտում եմ անվերջ,
Շարունակ ժպտում՝
Բուդդայի նման… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝